շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՄԻՊ-ը ողջունում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հայտարարությունը Բաքվում պահվող հայերին անհապաղ ազատ արձակելու մասին

ՄԻՊ-ը ողջունում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հայտարարությունը Բաքվում պահվող հայերին անհապաղ ազատ արձակելու մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հայտարարությունը Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ էթնիկ հայերին անհապաղ ազատ արձակելու պահանջի վերաբերյալ: 
 
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները, այդ թվում՝ միջազգային, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։ Պաշտպանն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել այս բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին:
 
Հիշեցնենք, որ Ժնևում ընթացող Մարդու իրավունքների Խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ներկայացրած իր համապարփակ զեկույցում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ էթնիկ հայերի հիմնախնդրին՝ նշելով, որ «նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն»։

  • Կիսվել: