երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Միջատասպան մեքենան ժամը 23։00-ից լինելու է Մալաթիա-Սեբաստիայի տարբեր փողոցներում․ կոչ է արվում փակ պահել լուսամուտները

Միջատասպան մեքենան ժամը 23։00-ից լինելու է Մալաթիա-Սեբաստիայի տարբեր փողոցներում․ կոչ է արվում փակ պահել լուսամուտները

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, այսօր Կանաչապատման ՀՈԱԿ-ի կողմից տարվելու են բույսերի բուժման աշխատանքներ։ Միջատասպան մեքենան լինելու է վարչական շրջանի տարբեր փողոցներում, տեղեկանում ենք շրջանի ֆեյսբուքյան էջից:

՛՛Խնդրում ենք երեկոյան՝ ժամը 23։00-ից մինչև լուսաբաց, փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները՝ պահպանելով անվտանգության կանոնները։

Պատճառված անհանգստության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: