Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է Ամիրյան փողոցում կրակոցների դեպքին
Երևանի կենտրոնում երեկ տեղի ունեցած միջադեպն ինձ համար անընդունելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի գործարար, «Իմ քայլը» խմբակցության ցուցակով խորհրդարան մտած Խաչատուր Սուքիասյանը։
«Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:
Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»,– գրել է նա:
Հիշեցենք, որ երեկ Երևանի Ամիրյան փողոցում կրակոցներ էին հնչել։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ դեպքի մասնակիցներից է նաեւ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը։