երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մի քիչ դժվար է լինելու, բայց եթե մի բան չզոհենք, մեր նպատակին չենք հասնի․ Դավիթ Ափոյանը դիմեց ուսանողներին

Մի քիչ դժվար է լինելու, բայց եթե մի բան չզոհենք, մեր նպատակին չենք հասնի․ Դավիթ Ափոյանը դիմեց ուսանողներին

Մենք շարունակելու են շրջել բուհով և մեր ընկերներին իրազեկել ակցիայի մասին ու շատ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը իրեն պատասխանատու զգա։ Այս մասին ԵՊՀ բակում, դիմելով դասադուլ իրականացնող ուանողներին, ասաց ԵՊՀ ՈւԽ նախկին նախագահ Դավիթ Ափոյանը։

«Ես չեմ ուզում, որ մի քանիսը խոսեն, ուզում եմ, որ այս շարժման ընթացքում յուրաքանչյուրդ ձեր տեսակետն ու դիրքորոշումը հայտնեք, խոսեք, հայտնեք այն, ինչը պատկերացնում եք։ Ով մեզ միանալու է, ինքը հավասար պատասխանատու և հավասար առաջնորդ է լինելու այս շարժմանը։ Մի քիչ դժվար է լինելու, մի քիչ շատ ու երկար ենք քայլելու, բայց եթե մի բան չզոհենք, մեր նպատակին չենք հասնի»,- ասաց Ափոյանը։

Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում դասադուլ է, ուսանողները «Ուսանող ոտքի՛», «Ուսանող միացի՛ր», «Հայ, հայրենք, Հայաստան ու Աստված» կոչերով շրջում են ֆակուլտետներով և կոչ անում մյուսներին միանալ իրենց։

  • Կիսվել: