շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մի քանի տասնյակ ուսուցիչ այս պահին ստանում է 400.000 դրամ և ավելի աշխատավարձ․ նախարար

Մի քանի տասնյակ ուսուցիչ այս պահին ստանում է 400.000 դրամ և ավելի աշխատավարձ․ նախարար

Մի քանի տասնյակ ուսուցիչ այս պահին ստանում է 400.000 դրամ և ավելի աշխատավարձ։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ 
 
Նա վստահեցրեց նաև, որ կա ուսուցիչ, որը ստանում է ընդհուպ 530.000 դրամ աշխատավարձ։
 
«Այս պահին մենք ունենք 1562 ուսուցիչ , որոնց աշխատավարձը բարձրացել է ատեստացիայի արդյունքում»,– ասաց նա։
Նախարարը հավելեց նաև, որ սեպտեմբերի 23-ին մեկնարկելու է ուսուցիչների ատեստավորման նոր փուլ։ ԿԳՄՍՆ–ում արդեն մասնակցության 6600 դիմում կա։

  • Կիսվել: