հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Մեր հայերը պատերազմի մեջ են, դա կկոտրեր քո սիրտը. Սեդա Ազնավուրը Շառլ Ազնավուրին նվիրված գրառում է արել

Մեր հայերը պատերազմի մեջ են, դա կկոտրեր քո սիրտը. Սեդա Ազնավուրը Շառլ Ազնավուրին նվիրված գրառում է արել

Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան երկրորդ տարելիցն է։

Նրա դուստր Սեդա Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում հորը նվիրված գրառում է կատարել։

«Հոկտեմբերի 1-ը՝ քո հեռանալու ճակատագրական այս օրն ինձ այնքան տխուր է թվում: Այս երկու տարում, հայրիկ, այնքան բան է տեղի ունեցել: Ամբողջ աշխարհում տեղի ունեցողը քեզ իսկապես կմտահոգեր: Մեր հայերը պատերազմի մեջ են, դա ևս կկոտրեր քո սիրտը: Դու հույսով կլցվեիր, քանի որ դա քո մեծ ուժն էր: Ես մտածում եմ քո մասին: Մենք կարոտում ենք քեզ»,- գրել է նա:

  • Կիսվել: