Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների կեղծ դատավարությունը
Բաքվում այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և հայ մյուս գերիների նկատմամբ անցկացվող հերթական շինծու «դատավարությունը», որի ընթացքում հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Սահակյանը հայտարարել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքների հետ, ներկայացրել է իր հիմնավորումները և դատարանից պահանջել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Այնուհետև ելույթ են ունեցել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի «պաշտպանները», որոնք «խնդրել են արդարացնել» նրան։ Մանուկյանը նույնպես ներկայացրել է իր փաստարկները՝ ի պաշտպանություն իրեն։
Հաջորդ կեղծ դատական նիստը կկայանա հուլիսի 17-ին:




