ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Բաքվում «Բարսելոնայի» և «Սաբահի» խաղի ժամանակ ռուս երկրպագու է մահացել. աղբյուր

Բաքվում «Բարսելոնայի» և «Սաբահի» խաղի ժամանակ ռուս երկրպագու է մահացել. աղբյուր

Բաքվում «Բարսելոնայի» և «Սաբահի» խաղի ժամանակ ռուս երկրպագու է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Բաքվի Օլիմպիական մարզադաշտում կայացած հանդիպման երկրորդ խաղակեսի ընթացքում 39-ամյա տղամարդը հանկարծակի վատ է զգացել։ Նա մահացել է տրիբունայում՝ մինչև շտապօգնության ժամանելը։

Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Անտոն Պետրիշչևը Կրասնոդարի երկրամասից էր։ Նա երազում էր ներկա լինել «Բարսելոնայի» խաղին և դրա համար էր ժամանել Բաքու։ Կատալոնական ակումբը այս խաղում հաղթել էր 4։1 հաշվով։

  • Կիսվել: