Թուրքական «Բեշիկթաշի» երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը զանգահարել է Վրաստանի իր գործընկերոջը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը զանգահարել է Վրաստանի իր գործընկերոջը՝ թուրքական «Բեշիկթաշի» երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպից հետո։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Անկարան դիվանագիտական կապեր է հաստատել Թբիլիսիի հետ՝ «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոելի» միջև Եվրոպա լիգայի խաղի ժամանակ թուրք երկրպագուների նկատմամբ վրացական ոստիկանության կողմից ձեռնարկված կոշտ գործողություններից հետո։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը միջադեպը քննարկել է իր վրացի գործընկեր Մակա ԲոՃորիշվիլիի հետ։
Ինչպես հայտնել են Թուրքիայի Արտգործնախարարությունից՝ Թբիլիսիում գտնվող իրենց դեսպանատան և Բաթումիում գտնվող գլխավոր հյուպատոսության աշխատակիցները են մարզադաշտում և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաթումիում բախումներ են տեղի ունեցել թուրք երկրպագուների և վրացի իրավապահ մարմինների աշխատակիցների միջև:



