Մենք փրկվել ենք հրաշքով․ Ամիրյան փողոցի միջադեպից տուժածը մանրասներ է պատմել
Ամիրյան փողոցի միջադեպից տուժած Անժել Ապիյանը մանրասներ է պատմել։ Նա ֆեյսբուքում գրել է
«Մինչ այս պահը չեմ կարողանում հստակ հասկանալ, թե ինչպես են կարողանում մարդիկ ընկնել կնոջ ու նրա դստեր հետևից, հետապնդել, սպառնալ ու հայհոյել։
Երեկ Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ես ու մայրս հրաշքով ենք փրկվել։ Մի քանի հոգի, որոնք ոչ ադեկվատ էին, հետապնդում էին մեզ, հայհոյում, սպառնում։ Ես եմ նկարել այդ մարդկանց մեքենան և ուղարկել հայրիկիս, հետո եկել են հայրս ու նրա ընկերները։
Եթե այդտեղով անցնելուց չլիներ Ռոբերտ հոպարը, հիմա այդ մարդիկ սպանել էին հորս ու չգիտեմ էլ հետո ինչ կանեին մեզ։
Մենք փրկվել ենք հրաշքով»,- նշել է նա։
Նշենք, որ միջադեպի մասնակից Ռոբետ Սուքիասյանը, ով Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է, ձերբակալվել է։ InfoPort.am-ի հետ զրույցում Սուքիասյաի փաստաբան Գոռ Միքայելյանը հայտնեց, որ ձերբակալման որոումը բողոքարկելու են, քանի որ, ըստ իրեց այն աօպրինի է։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի հաղորդմամբ «նախնական տվյալներով՝ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել»։
ՔԿ-ից հայտել էին նաև, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: