Թե՛ Խաչատուր Սուքիասյանը եւ թե՛ նրա ընտանիքը չեն պատրաստվում գնել «Զվարթնոց» օդանավակայանը. Աննա Մկրտչյան
Ի պատասխան լրատվամիջոցներում տարածված կեղծ տեղեկատվության, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է ձեռք բերել «Զվարթնոց» օդանավակայանը՝ հայտնում եմ, որ թե՛ Խաչատուր Սուքիասյանը եւ թե՛ նրա ընտանիքը չեն պատրաստվում գնել այն։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սիլ Գրուպ»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ վերոնշյալ լուրերը որակելով հերթական հերյուրանք․
«Սա հերթական կեղծիքն ու զրպարտությունն է Սուքիասյան ընտանիքի հասցեին։
Քանի որ կեղծ լուրը հրապարակող Oragir.News-ի հետ կապ հաստատել չի հաջողվում, կոչ ենք անում հերքել իրենց սուտ լուրը, հակառակ դեպքում մեր իրավաբանները կդիմեն դատարան»։