կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Ռուսաստանցի զույգը գեղասահքի Գրան պրիի առաջին մեդալն է նվաճել հինգ տարվա ընթացքում

Ռուսաստանցի զույգը գեղասահքի Գրան պրիի առաջին մեդալն է նվաճել հինգ տարվա ընթացքում

Ռուսաստանցի գեղասահորդներ Ալեքսանդրա Բոյկովան և Դմիտրի Կոզլովսկին արծաթե մեդալ են նվաճել Ֆրանսիայում կայացած մրցաշարում։ Սա ռուսաստանցիների առաջին մեդալն է գեղասահքի Գրան պրիում վերջին հինգ տարվա ընթացքում:

Գեղասահորդներն ազատ ծրագրում ստացել են 121,81 միավոր, ընդհանուր՝ 197,66 միավոր: Առաջին տեղը զբաղեցրել է Վրաստանը ներկայացնող Անաստասիա Մետյոլկինա-Լուկա Բերուլավա զույգը (204,65):
 
​Հունիսի 30-ին Չմշկասահորդների միջազգային միությունը ռուսաստանցիներին թույլատրել էր չեզոք կարգավիճակով մասնակցել մրցումներին: Որոշումը վերաբերում է գեղասահքին, շորթ թրեքին և չմշկավազքին:

Ավելի վաղ Ալեքսանդրա Բոյկովան և Դմիտրի Կոզլովսկին դարձել էին 2021 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ: 2020 թվականին զույգը հաղթել էր Եվրոպայի առաջնությունում, իսկ այս տարվա ամռանը ISU-ն նրանց չեզոք կարգավիճակ էր տվել` միջազգային մրցումներին մասնակցելու համար:

  • Կիսվել: