երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 63 հանցագործություն. որից 7-ը՝ նախկինում կատարված

Մեկ օրում բացահայտվել է 63 հանցագործություն. որից 7-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 18, թմրամիջոցի հայտնաբերման` 8, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 6-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, որսագողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դատավորին զրպարտելու՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, ծեծի, թմրանյութի իրացման, մշակումն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերն ապօրինի ցանելու կամ աճեցնելու և ընդերքի պահպանման ու օգտագործման կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, սպանության փորձի, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, խարդախության և համակարգչային հանցագործության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: