շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի որոշակի հատված սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժի համար

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի որոշակի հատված սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժի համար

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում, ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը, այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
 
Ավտոճանապարհի մյուս հատվածներում ավտոտրանսպորտային տեղաշարժն ազատ է։

  • Կիսվել: