շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մաշտոցի պողոտայում կոտրել են խանութի դուռն ու գողացել դրամարկղը. Միացել է ազդանշանային համակարգը

Մաշտոցի պողոտայում կոտրել են խանութի դուռն ու գողացել դրամարկղը. Միացել է ազդանշանային համակարգը

Հուլիսի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ միացել է Մաշտոցի պողոտայի խանութներից մեկի ազդանշանային համակարգը, կոտրված է խանութի ցուցանակը, իսկ մուտքի դուռը բաց է:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին խանութի մենեջերը հաղորդում է տվել, որ հուլիսի 13-ի ժամը 21.00-ից հուլիսի 14-ի ժամը 07.05-ն ընկած ժամանակահատվածում խանութի մուտքի դուռը կոտրել ու գողացել են դրամարկղը։

Կենտրոնականի քրեական հետախույզների և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 6-ին պարզվել է, որ գողությունն արել է Նուբարաշենի 28-ամյա բնակիչը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նա հուլիսի 9-ին գողություն էր արել նաև Աբովյան փողոցի մի խանութ-սրահից։

Տղամարդը ձերբակալվել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: