հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լրագրողներն Ալեն Սիմոնյանին են ներկայացրել ԱԺ-ում աշխատանքի կազմակերպման նոր կարգի շուրջ իրենց դիտարկումները

Լրագրողներն Ալեն Սիմոնյանին են ներկայացրել ԱԺ-ում աշխատանքի կազմակերպման նոր կարգի շուրջ իրենց դիտարկումները

Մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր՝ օգոստոսի 4-ին, հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ քննարկելու խորհրդարանի շենքում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ընդունված նոր որոշումը:

Հանդիպմանը մասնակցած լրագրողները, ովքեր այսուհետ զրկված են լինելու ԱԺ նիստերի դահլիճի օթյակ բարձրանալու, միջանցքներով շրջելու հնարավորությունից, Սիմոնյանին են ներկայացրել իրենց պահանջներն ու մոտեցումներն ու լսել դրանց վերաբերյալ նրա տեսակետը՝ հասկանալու համար սահմանափակումների պատճառը:

Լրագրողների փոխանցմամբ՝ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և ՀՀ ԱԺ նախագահը նման սահմանափակում մտցնելու անհրաժեշտությունը պայմանավորել է անվտանգության և աշխատանքի կազմակերպման գործոններով:

Լրագրողներն ի պատասխան նշել են, որ անվտանգությունը պետք է պատշաճ կերպով կազմակերպվի, սակայն դա չպետք է արվի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու հաշվին: 

Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին 3-4 օր ժամանակ է խնդրել իրենց դիտարկումներն ուսումնասիրելու համար։ 

  • Կիսվել: