հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Լոս Անջելեսում ամերիկահայերը բողոքի բազմահազարանոց ակցիա են կազմակերպել Ադրբեջանի հյուպատոսության դիմաց

Լոս Անջելեսում ամերիկահայերը բողոքի բազմահազարանոց ակցիա են կազմակերպել Ադրբեջանի հյուպատոսության դիմաց

Լոս Անջելեսում բնակվող հազարավոր հայեր հավաքվել են Ադրբեջանի հյուպատոսության դիմաց՝ իրենց բողոքը հայտնելով Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի վերջին հարձակումների առնչությամբ: Այս մասին հաղորդում է Asbarez գործակալությունը, բողոքի ակցիայի մանակիցները պահանջել են դատապարել Թուրքիայի հանդուգն և հանցավոր միջամտությունը ԼՂ հակամարտությանը:

Նշվում է, որ հյուպատոսության հարակից շրջանում փողոցը փակ է եղել բողոքի ակցիայի ողջ ընթացքում: Ակցիան կազմակերպվել էր Հայ երիտասարդների ֆեդերացիայի կողմից:
 
Ի տարբերություն հուլիսին կազմակերպված նմանատիպ միջոցառմանը՝ այս անգամ այն խաղաղ է ընթացել, քանի որ ադրբեջանցիներ չեն հայտնվել և սպանալիքներ չեն հնչեցվել հայերի հասցեին:
 

  • Կիսվել: