շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լոռիում Opel Zafira-ն տեղացած կարկուտի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում

Լոռիում Opel Zafira-ն տեղացած կարկուտի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:   Ժամը 17:10-ի սահմաններում, Opel Zafira մակնիշի ավտոմեքենան, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի 12 կմ հատվածում, Հարթագյուղ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Սպիտակ ընթանալիս, ուժեղ կարկուտի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:   Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Սպիտակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:  

Ավտոմեքենայում եղել են 4 հոգի, որոնց Սպիտակի հիվանդանոցի բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, որոնցից 3-ը հրաժարվեցին հիվանդանոց տեղափոխվել, իսկ մեկին տեղափոխեցին «Սպիտակ» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:  

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մալաքյանի, բաժնի պետի տեղակալ Մանվել Հայրապետյանի գլխավորությամբ:  

Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորի և տեղում բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը: 

  • Կիսվել: