ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կումայրիի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Կումայրիի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Օգոստոսի 5-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Ավտոկայան բանավանի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ պահում, պատրաստում եւ օգտագործում է մարիխուանա: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նույն օրը նա բերման ենթարկվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանններից հայտնաբերվեցին պոլիէթիլենային տոպրակներ՝ 93 եւ 74 գրամ կանեփանման զանգվածով:

Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփի զանգված է, որն իբր հավաքել էր Ղարիբջանյան գյուղի մոտակա դաշտերից՝ անձամբ օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

 

  • Կիսվել: