Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող 14. 632 բուժառուից 14.336-ը կանայք են. հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս
Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ, նրանցից 14.336-ը` կանայք են: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից, ըստ տարիքային խմբերի և սեռի` կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշմամբ հաճախակի հանդիպող չարորակ նորագոյացությունների թվաքանակով կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում առաջին տեղում է` 1511 դեպք (2023թ. տվյալներով):
Քաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը:
Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի, դրա կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորությունների վերաբերյալ:
Նախաքաղցկեղային փուլում հիվանդությունը հայտնաբերելու դեպքում մեծանում է քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը, նվազում է մահացությունը շուրջ 30%-ով։