երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Կոտայքի ոստիկանները մի քանի հարյուր գրամ թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Կոտայքի ոստիկանները մի քանի հարյուր գրամ թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արզնի գյուղի 29-ամյա մի բնակիչ իր վագոն-տնակում թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում։

Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 6-ին վագոն-տնակի հյուրասենյակի զննությամբ հայտնաբերվեցին 4 փաթեթ դեղնականաչավուն կանեփանման զանգված և 800 գրամից ավելի նույն բուսական զանգվածով լի մետաղյա ու ապակյա տարաներ։

Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը պատկանում է իրեն, ամռանն էր քաղել վայրաճ կանեփի թփերից և չորացրել, մանրացրել էր իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: