երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

Մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

Այսօր` մայիսի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակավան, Կաքավաձոր, Դիան և Օթևան գյուղերի բանկիչները ի նշան բողոքի փակել են ճանապարհը և պահանջում են հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` հանձինս ՏԿԵ նախարարի և նույն նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարության հետ:

 

Բնակիչները պահանջում են իրենց գյուղ մտնող նախկին ճանապարհը բացվի, քանի որ այն ավելի է հեշտացնում գյուղացիների ելումուտը գյուղից դեպի Երևան-Գյումրի ճանապարհ, անգամ նշում էին որ գյուղում մի քանի անգամ մարդիկ շտապօգնության կարիք են ունեցել և եթե նախկինում շտապօգնությունը ժամանում էր բավականին օպերատիվ, ապա հիմա նոր բացված ճանապարհը, որը գյուղացիները նաև ողջունում են, դանդաղում է շտապօգնության, հրշեջ ավտոմեքենաների ժամանումը:

Գյուղացիները նշում էին.  «Մեր պահանջը ոչ քաղաքական է, և ոչ էլ չգիտեմ ինչ, պարզապես խնդրում ու պահանջում ենք պատասխանտուներից մեր հարցը լուծել ի շահ բնակչի»:

Այս պահին բնակիչները ճանապարհը բացել են, քանի որ դեպքի վայր է ժամանել Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և բանակցություններ է վարում քաղաքացիների հետ, հասկանալու համար խնդիրը:

Բնակիչները նշում էին` եթե իրենց արդարացի պահանջը չլուծվի, ապա դիմելու են ավելի կտրուկ միջոցների:

  • Կիսվել: