երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Սուրեն Գրիգորյանն ահաբեկված է, աշխատակիցներին ասում ա՝ ընդդիմության հետ չշփվեք. Մեսրոպ Մանուկյան

Սուրեն Գրիգորյանն ահաբեկված է, աշխատակիցներին ասում ա՝ ընդդիմության հետ չշփվեք. Մեսրոպ Մանուկյան

Ուզում եմ հասկանալ տրամաբանությունը, երբ հանձնաժողովի նիստի ժամանակ նույն ՔՊ-ական գործընկերները հիմնավորված ձևով պնդում, բացասական կարծիք են տալիս ինչ-որ X հարցի վերաբերյալ, սակայն, երբ գալիս ենք նիստերի դահլիճ, իմ որակմամբ ակնհայտ ճնշում է լինում այդ մարդկանց նկատմամբ, որովհետև բացասական քվեարկող, բացասական կարծիքը հիմնավորող մարդիկ այստեղ դրական են քվեարկում այդ հարցերի շուրջ։ Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Հետևաբար ինչի՞ համար եք գումարում հանձնաժողովի նիստեր, դրեք սաղ բացասական, բերեք այստեղ դրական քվեարկեք, անցնի, գնա։ Հետո մի նեղացեք, որ ասում ենք՝ արժեզրկում եք բոլոր կառույցները, ինստիտուտները։ Կարող եք չպատասխանել, սա որպես ռեպլիկ էր, որովհետև չեմ կարողանում հասկանալ՝ եթե մարդը հիմնավոր ձևով ասում է բացասական է, հետո այդ հարցը այստեղ դրականի տակ անցնում, գնում է, ո՞րն է տրամաբանությունը։ Սկզբունքը ո՞րն է»,–ասաց նա։Քաղաքապետ Տիգրան Ավինյանը միայն նշեց, որ այդ հարցերին արդեն անդրադարձել են։

Մեսրոպ Մանուկյանն էլ արձագանքեց. «Այսինքն դուք փաստում եք որ երկակի ստանդարտ է գործում, եթե ավագանու ընդդիմադիր անդամը փորձում է ինչ-որ ինֆորմացիա ստանալ, այդ իրավունքը նա չունի։ Սա նաև փաստում են որոշ վարչության պետեր, որ օրինակ Սուրենը Գրիգորյան ահաբեկված է, ասում է՝ հանկարծ չշփվեք, այդ մարդիկ որ դիմում են՝ խուսափեք, կամ նամակը որ գրում են՝ չեն պատասխանում։ Շնորհակալություն որ այդ ամբողջը դուք հիմնավորեցիք»։

 

 

  • Կիսվել: