Երեւանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հունիսի 24–ին
Երեւանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հունիսի 24–ին, ժամը 10–ին։ Այս մասին այսօր՝ մայիսի 20–ին, Երեւանի ավագանու հերթական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ ավագանու այսօրվա նիստիօրակարգում ընդգրկված է 23 հարց, որոնցից զեկուցվող է միայն երկուսը։
Մասնավորապես, դրանցից մեկը վերաբերում է աղբահանության վճարը ժամանակին չվճարելու համար տույժեր չհաշվարկելուն։