Կոտայքի Գողթ գյուղում «ՎԱԶ-2106»-ը դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը. Կան վիրավորներ
Հուլիսի 18-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գողթ գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:
Ոստիկանությունից հայտնում են, որ 37-ամյա վարորդը և 69-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։