շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կկառուցվի «Դիջիթաուն» նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն՝ 5000 աշխատատեղով

Կկառուցվի «Դիջիթաուն» նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն՝ 5000 աշխատատեղով

«Արմենիա վայն» ընկերությանը «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն ստեղծելու համար «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքից կառավարության որոշմամբ կհատկացվեն հողատարածք և կիսաքանդ կաթսայատունը:

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով «Գույք հետ վերցնելու և օտարելու մասին» հարցը, տեղեկացրեց, որ «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ-ն Երևանի Իսակովի 11/1 հասցեում իրականացնում է ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու է նաև «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն:

Ծրագրի իրականացման նպատակով, նախնական գնահատականով՝ կներդրվի 40 միլիոն դոլար և կստեղծվի 5000 աշխատատեղ:

Պապիկյանն ասաց. «Ընկերությունը խնդրել է հարևանությամբ գտնվող «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում առկա 9053 քմ մակերեսով հողատարածքը և կիսաքանդ կաթսայատունը ևս օտարել ընկերությանը՝ ծրագրի ընդլայնման համար: Գույքի օտարման դեպքում ընկերությունը ՊՈԱԿ-ի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել վերջինիս պատկանող մարզադաշտից»:

Նա նաև նշեց, որ ընկերությունը գույքը ձեռք բերելու դեպքում կիրականացնի 1 միլիարդ դրամի ներդրում:

 

  • Կիսվել: