շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 5 մեդալի

Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 5 մեդալի

Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 5 մեդալի։

Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Ինդոնեզիան, անցկացվել է առցանց ձևաչափով․ առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 23-30-ը, երկրորդը՝ հուլիսի 4-ին։

Երկրորդ փուլ անցած 30 մասնակցից 5-ը ՀՀ դպրոցականներն էին: Հաղթահարելով երկրորդ փուլը՝ բոլորն արժանացել են մեդալների, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

«Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մանե Կուրղինյանն արժանացել է ոսկե, «Քվանտ» վարժարանի և Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանցիներ Լեոնիդ Ասատրյանը և Համլետ Կարայանը՝ արծաթե, իսկ Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի և «Հերացի» ավագ դպրոցի սաներ Ալլա Ավետիսյանը և Արման Հայրապետյանը՝ բրոնզե մեդալների։

Թիմի աշխատանքները ղեկավարել են ԵՊՀ-ի դասախոսներ Գայանե Ղուկասյանը և Սեդա Մարությանը:

Մրցույթին մասնակցել է աշխարհի 30 երկրի ավելի քան 300 աշակերտ: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է 10 աշակերտ:

 

  • Կիսվել: