երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ 5-րդ օրն է՝ գիշերում են այնտեղ

Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ 5-րդ օրն է՝ գիշերում են այնտեղ

Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում: Ճանապարհը փակած ցուցարարները արդեն 5-րդ օրն է, որ գիշերը լուսացրել են խարույկի շուրջ։ 

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Տավուշի մարզում դեպի Բագրատաշեն ճանապարհին կարմիրբերետավորները ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած քաղաքացիներին, այդ թվում պաշտոնաթող գնդապետ Միհրան Մախսուդյանին: Վերջինս վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից: Նրան այսօր տեղափոխել են Երեւան:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաներն այստեղ սկսվեցին ապրիլի 19-ին, երբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման աշխատանքները սկսելու մասին։ Ըստ հայտարարության՝ տեղի է ունենալու սահմանի ճշտում Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի հատվածներում։ Այս հայտարարությունը հարուցեց տեղի բնակիչների դժգոհությունը։

 

 

  • Կիսվել: