երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Արդեն երրորդ օրն է՝ Ախալքալաքի մի մասը հոսանքազրկված է

Արդեն երրորդ օրն է՝ Ախալքալաքի մի մասը հոսանքազրկված է

Մայիսի 30-ի ուշ երեկոյան Ախալքալաքի հարավ-արևմտյան հատվածը՝ այսպես կոչված ինտերնատի տարածքը հոսանքազրկված է, վթար է տեղի ունեցել հոսանքի գծում, վնասված է մալուխը։ Երեկ՝ մայիսի 31-ին, ողջ օրվա ընթացքում իրականացվել են վթարի վերացման աշխատանքներ, սակայն վնասված ստույգ տեղը չի հայտնաբերվել, գրում է jnews.ge-ն:

Այսօր Ախալքալաք է բերվել հատուկ տեխնիկա՝ «լաբորատորիա», որի միջոցով հայտնաբերվելու է վնասված մասը։ Վթարը կշտկվի մալուխի վնասված մասը հայտնաբերումից անմիջապես հետո։

Սակայն, թե երբ կվերականգնվի էլեկտրամատակարարումը, Էներգո Պրո Ջորջիա ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցները չեն կարող ասել։

Վթարը տեղի է ունեցել մայիսի 30-ի ուշ երեկոյան ժամը 23:00-ից հետո։ Հետո ամբողջ քաղաքում հոսանքազրկվել է խնդիրը շտկելու համար: Հոսանքազրկումը վերականգնվել է կեսգիշերից հետո։ Սակայն քաղաքի հարավ-արեւմտյան հատվածը մնացել է առանց էլեկտրականության։

 

  • Կիսվել: