երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
ՀԱՄԱՍ-ը Գազայի հարցով բանակցություններին վերադառննալու պատրաստակամություն է հայտնել

ՀԱՄԱՍ-ը Գազայի հարցով բանակցություններին վերադառննալու պատրաստակամություն է հայտնել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իր տելեգրամյան ալիքում հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իսրայելի հետ բանակցություններին՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ:

Տելեգրամյան գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք անհապաղ վերադառնալ Գազայի շուրջ բանակցություններին՝ վիճելի հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար»:

ՀԱՄԱՍ-ը, սակայն, ընդգծել է նաև, որ պարտադիր պայման է համարում «անկլավում մշտական ​​հրադադարի ապահովումը և այնտեղից իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը»:

  • Կիսվել: