Հութիները դարձյալ հայտարարել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա հարձակվելու մասին
Եմենի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա նոր հրթիռային հարձակման և երկրի հարավում, կենտրոնական մասում և հյուսիսում երեք կենսական նշանակության թիրախների ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումների մասին։ Այս մասին Al Masirah հեռուստաալիքի եթերում տեղեկացրել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք որակյալ ռազմական գործողություն ենք իրականացրել՝ հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարված հասցնելով Լոդի օդանավակայանին օկուպացված Յաֆֆայի շրջանում»:
Սարիան հավելել է, որ «գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին», և դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը։