Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցը քաղաքական քայլ է. Իրանի ԱԳ փոխնախարար
Parstoday – Իրանի ԱԳ նախարարի տեղակալը ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջերս ներկայացված զեկույցին, այն համարել է քաղաքական և ոչ տեխնիկական հիմքերի հիման վրա և ընդգծել է․ «Իրանը երբեք նպատակ չի ունեցել միջուկային զենք ստեղծել և իր բոլոր միջուկային գործողություններն իրականացրել է համաձայն իր պարտավորությունների», գրում է parstoday.ir-ը:
Անդրադառնալով երաշխիքների համաձայնագրի որոշ կետերի վերաբերյալ գործակալության գլխավոր տնօրենի զեկույցին, Քազեմ Ղարիբաբադին ասել է․ «Զեկույցի փաստաթղթերը հիմնված են Իսրայելի կեղծ պնդումների վրա՝ կապված Իրանի նախորդ տասնամյակների գործունեության հետ, և երկրի ընթացիկ միջուկային ծրագրում ոչ մի շեղում գոյություն չունի»։
Նա նաև ընդգծել է․ «ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների կողմից 2024 թվականի նոյեմբերին հակաիրանական բանաձևի ընդունումը՝ առանց կոնսենսուսի և անտեսելով Գլխավոր տնօրենի Իրան կատարած այցի արդյունքները, քաղաքական ակտ է և հակասում է միջազգային համագործակցության ոգուն»։
Իրանն զգուշացրել է, որ այս մոտեցման շարունակության դեպքում փոխադարձ և համաչափ պատասխան է տալու։