երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապահի 42 կմ հատվածում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Scania» մակնիշի բեռնատարը:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ»  բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հրթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկ Արմեն Կարապետյանն ու կրտսեր պարեկ Հրանտ Համբարձումյանը:  

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Opel»-ի վարորդն է:  

  • Կիսվել: