երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Արմաշ գյուղում վթարի հետևանքով տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից. պարեկը դեռևս հիվանդանոցում է

Արմաշ գյուղում վթարի հետևանքով տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից. պարեկը դեռևս հիվանդանոցում է

Երեկ՝ հունիսի 8-ի երեկոյան Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած քաղաքացիական անձինք դուրս են գրվել հիվանդանոցից, պարեկը շարունակում է մնալ հիվանդանոցում. նա թեթև վնասվածքներ է ստացել։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, NEWS.am-ին հայտնեցին ՆԳՆ–ից։

Քննչական կոմիտեից էլ NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելուն, ինչը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս։

 

  • Կիսվել: