Իրանի պաշտպանության նախարարը շնորհավորել է երկրի անվտանգության ուժերին Իսրայելի նկատմամբ հետախուզական հաղթանակի կապակցությամբ
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն հետախուզության նախարարին հղած ուղերձում շնորհավորել է երկրի անվտանգության ուժերին օրերս սիոնիստական ռեժիմի վերաբերյալ զգայուն տեղեկություններ ձեռք բերելու հաջողության կապակցությամբ՝ այն որակելով որպես ռեժիմի անվտանգային հեգեմոնիայի վերստին փլուզման նշան։
Ըստ Pars Today-ի, հղած ուղերձում բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն Իրանի անվտանգության ուժերի գործողությունը անվանել է «հզոր և եզակի» և նշել, որ այս հաջող գործողությունը կրկին ապացուցել է Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակությունը և հետախուզական գերազանցությունը տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ոլորտում։
Նա հավելել է. «Այս փայլուն հաղթանակը, որը հետախուզության նախարարությունում ժողովրդի զավակների անդուլ ջանքերի ,անսասան հավատքի և անվտանգության ռացիոնալության արդյունք է, բացի Մոսադի հնարած լեգենդը ոչնչացնելուց, նաև փշրել է սիոնիստական ռեժիմի անվտանգային կառուցվածքի հավակնոտ դեմքը»։
Իրանի պաշտպանության նախարարը ընդգծել է. «Անկասկած, այս եզակի հաջողությունը, Դիմադրության ճակատի և Ալ-Աքսայի փոթորկի ջախջախիչ հարվածների շարունակության մեջ, նշանավորել է զավթող սիոնիստական ռեժիմի անվտանգության հեգեմոնիայի նոր փլուզումը և ավետում է այս քաղցկեղային գոյացության վաղաժամ կործանումը և անարդարության նկատմամբ արդարությունը հաղթելու աստվածային խոստման իրականացումը»։
Իր ուղերձի վերջում բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն շնորհավորել է հետախուզության նախարարին և նրա գործընկերներին այս նվաճման կապակցությամբ և մաղթել նրանց հաջողություններ իրենց հզորությունը պահպանելու և Իսլամական հեղափոխությունը պաշտպանելու գործում։