ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցել է Ճամբարակի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ցավակցություն է հայտնել Ճամբարակի պայթյունի հետևանքով տուժածների հարազատներին:
՛՛Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ճամբարակ քաղաքում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:
Նշենք նաև, որ Ճամբարակի պայթյունի գործով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ:
Պայթյունի զոհերի թիվը հասել էր 5-ի: