շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է

«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է

«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Նախքան ամփոփիչ համերգը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը Ճամբարակում ծանոթացել են տեղական արտադրանքի տոնավաճառին՝ շրջելով տաղավարներով:

Փառատոնի հյուրերն ու մասնակիցները հնարավորություն են ունեցել օգտվելու նաև անվճար երթուղիներից և բացահայտելու Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրերը:

Այսօր ֆեստիվառյան բեմում են լինելու «Եվրատեսիլ» երգի մրցույթում տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրած արտիստները։

«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

  • Կիսվել: