ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը կարող է ընդունվել հաջորդ շաբաթ. Մերց

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը կարող է ընդունվել հաջորդ շաբաթ. Մերց

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթը կարող է ընդունվել հաջորդ շաբաթ։ Այս մասին Բեռլինում Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք կարագացնենք աշխատանքը Եվրամիությունում պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա: Կարող եմ ասել, որ ես շնորհակալ եմ, որ երեկ Եվրահանձնաժողովը ներկայացրել է պատժամիջոցների 18-րդ փաթեթի առաջարկները: Եվ եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, այն կընդունվի հաջորդ շաբաթ»,- ասել է նա:

Ըստ Մերցի՝ Վաշինգտոնում, նույնպես «պատրաստվում են Կոնգրեսի և վարչակազմի կողմից հնարավոր միջոցառումներին»:

Գերմանիայի կանցլերը նաեւ ասել է, որ «Ռուսաստանը անվտանգության սպառնալիք է ներկայացնում Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում»։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է խափանված «Հյուսիսային հոսք» գազատարի օգտագործման արգելք, բանկերի և լցանավերի սև ցուցակում ընդգրկելը, ԵՄ երկրներին ռուսական նավթ գնելու արգելք և դրա գնային առաստաղի իջեցման փորձ։

  • Կիսվել: