հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Խափանում՝ Երևանի մետրոյի գնացքի վագոններից մեկում

Խափանում՝ Երևանի մետրոյի գնացքի վագոններից մեկում

Երևանի մետրոպոլիտենից հերքում են այն լուրերը, թե մետրոպոլիտենում արտառոց իրավիճակ է։ Այս մասին հայտնեց մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը, հավելելով, որ այս պահին գնացքն իր բնականոն հունով աշխատում է։

«09․46-ի սահմաններում Բարեկամություն երկրորդ գիծ կայարանում տեխնիկական խափանում է եղել, որը մեքենավարի կողմից տեղում վերացվել է։ 3 վագոնանի գնացքում խափանվել է երրորդ վագոնը, սակայն ուղևորների տարհանում տեղի չի ունեցել, աշխատակիցները երրորդ վագոնից նրանց տեղափոխել են երկրորդ վագոն», -  հայտնեց Խաչատրյանը։

  • Կիսվել: