երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը, սա ռեկորդային ցուցանիշ է. Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը, սա ռեկորդային ցուցանիշ է. Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը, սա ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին այժմ ընթացող երկկողմ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա, մասնավորապես, նշել է. «Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի։ Նման ծավալ մեր առևտրատնտեսական հարաբերություններում նախկինում չի եղել»:

Պուտինի խոսքով՝ 2015 թվականից Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառության աճը զգալի է եղել։

«ԵվրԱզԷՍ-ի երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 14 անգամ: Մենք միշտ առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը»,-ասել է ՌԴ նախագահը:

  • Կիսվել: