երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մենք պիտի վերադառնանք Արցախ. այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան

Մենք պիտի վերադառնանք Արցախ. այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանի գլխավորած երթն արդեն Աբովյանում է:

Նշենք, որ երթի մասնակիցներին այնտեղ դիմավորեցին ծափողջույններով: Շարժմանը միացել էին նաև արցախցիներ, որոնց դիմելով՝ Սրբազանն ասաց. ՛՛Ով տարբերակված մոտեցում կցուցաբերի իրենց, ուրացող է և Հուդա, իսկ Արցախ վերադարձ լինելու է՝ այլ ելք չկա՛՛:

Շարունակելով խոսքը՝ նա հավելեց. ՛՛Չեմ կարողանում առանց հուզումի խոսել իմ թանկագին, նվիրական, չքնաղ արցախցիների մասին․ մեր հայրենակիցների, ում մենք ամբողջության մեջ չկարողացանք ճշմարտապես գնահատել, և հանձնեցինք մեր հայրենիքը, մեր սեփական ժառանգությունը, մեր տունը, որտեղ ջրից ավելի արյուն է հոսել, որտեղ մեր ընկերները, մեր եղբայրները, մեր հայրերը, դուստրերը, մայրերը ոտքի ելան՝ հայոց պատվի և արժանապատվության համար։ Ցավոք, այսպիսի վախճան ունեցավ ապիկարության, տհասության պատճառով։ Չասեմ էլ մյուս պիտակավորումները։ Արցախը կերան ուղղակի։

Արցախցիներս, իմ շա՜տ սիրելի ժողովուրդ, դուք որևէ բանով տարբեր չեք։ Ով տարբերություն կդնի ձեր միջև, նրանք ուրացող են, Հուդայի բաժին են, 30 արծաթով ապրող մարդիկ են։

Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է։ Եվ, այո՛, մենք պիտի վերադառնանք Արցախ. այլ ելք չունենք՛՛:

  • Կիսվել: