կիրակի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2024
Պեսկովը կոչ է արել չչափազանցել ՌԴ-ի և ՀՀ-ի հարաբերություններում առկա բարդությունները

Պեսկովը կոչ է արել չչափազանցել ՌԴ-ի և ՀՀ-ի հարաբերություններում առկա բարդությունները

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում որոշ բարդություններ իսկապես կան, բայց դրանք չափազանցնել չարժե, դա բնական երևույթ է, կարծում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Պետք չէ չափազանցնել զրույցի բարդությունը։ Անշուշտ, կան որոշակի խնդրահարույց թեմաներ մեր երկկողմ հարաբերություններում։ Բայց, մյուս կողմից, որքան սերտ է երկու երկրների փոխգործակցությունը, որքան լայն է երկկողմ հարաբերությունների համալիրը, այնքան ավելի հաճախ են այնտեղ հանդիպում և ծագում տարբեր խնդիրներ՛՛, - նշել է նա ՛՛Մոսկվա. Կրեմլ. Պուտինը՛՛ հաղորդման ժամանակ:

Պեսկովը հայտարարել է, թե ՌԴ-ն հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրների լուծման հեռանկարի առումով լավատեսությամբ է լցված․ դրա հնարավորությունը կա։

«Կողմերի փոխադարձ հետաքրքրվածությունը կա, երկկողմ հարաբերությունների պոտենցիալը կա։ Այդ իսկ պատճառով մենք այս հարցում հակված ենք լավատեսության»,- նշել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: