երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հռոմի մրցաշար․ Ավանեսյանը դուրս եկավ երկրորդ շրջան

Հռոմի մրցաշար․ Ավանեսյանը դուրս եկավ երկրորդ շրջան

Այսօր՝ մայիսի 8-ին, կայացել է Հռոմի (Իտալիա) WTA-1000 մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Էլինա Ավանեսյանի և իսպանուհի Քրիստինա Բուկշայի միջև։

Ավանեսյանը հաղթել է 6:7 (3:7), 6:0, 7:5 հաշվով։ Հանդիպումը տևել է 2 ժամ 34 րոպե։ Նշենք, որ մրցակիցները նախկինում երբեք չեն հանդիպել կորտում։

Ավանեսյանը երկրորդ շրջանում կհանդիպի Չեխիայի ներկայացուցիչ Բարբորա Կրեյչիկովայի հետ:

Մրցաշարի գործող չեմպիոնը ղազախստանցի թենիսիստուհի Ելենա Ռիբակինան է, գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: