կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՎԶԵԲ պատվիրակության ներկայացուցիչների հետ քննարկվել են մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքների հետ կապված հարցեր

ՎԶԵԲ պատվիրակության ներկայացուցիչների հետ քննարկվել են մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքների հետ կապված հարցեր

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի, ՎԶԵԲ պատվիրակության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Դրենաժային թունելի հորատանցում և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքներ» բաղադրիչի ավարտի հետ կապված խնդիրները, հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:

Բաբկեն Սեդրակյանը բարձր է գնահատել համագործակցությունը և նշել, որ անհրաժեշտ է, որպեսզի կապալառուն հնարավորինս շուտ ավարտի աշխատանքները և նախաձեռնի հանձնման-ընդունման աշխատանքները։

Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենն ներկայացրել է Էլ.հավաքակայանում իրականացված մի շարք մեծածավալ աշխատանքների ավարտականներն ու դրանց ֆինանսավորումը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ծրագրի իրականացման ներկա կարգավիճակի և դրա հետ կապված վճարումների, կապալառուի ընթացիկ ֆինանսական վիճակի, ինչպես նաև ինժեների պայմանագրի ավարտի վերաբերյալ:

  • Կիսվել: