կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում օդային տագնապի ընթացքում պայթյուններ են որոտացել

Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում օդային տագնապի ընթացքում պայթյուններ են որոտացել

Այսօր լուսադեմին Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաև քաղաքում օդային տագնապի ընթացքում պայթյուններ են որոտացել, տեղեկացնում է ՛՛Ուկրաինսկայա պրավդա՛՛-ն։

Նշվում է, որ առավոտյան քաղաքապետ Սենկևիչը հայտնել է, որ ռուսաստանյան զորքերը անօդաչուներով հարձակվել են Նիկոլաևի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել հանգստի օբյեկտում։

Քաղաքապետը նշել է, որ 20 քմ տարածք ընդգրկած հրդեհը փրկարարները մարել են. կան վնասներ:

Իր հերթին Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը տեղեկացրել է, որ քաղաքի վրա անօդաչուի հարվածի հետևանքով վնասվել է հյուրանոցի շենքը։ Հրդեհը մարվել է։

  • Կիսվել: