Գիշերը ռուսական ՀՕՊ հակամարգը ոչնչացրել է ուկրաինական 17 անօդաչու. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի չորս մարզի օդային տարածքում գիշերը ոչնչացվել է 17 անօդաչու թռչող սարք: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տելեգրամյան ալիքից։
Նշվում է, որ Ուկրաինայի կողմից անօադչուների կիրառմամբ ՌԴ տարածքում ահաբեկչություններ կատարելու փորձերը կասեցվել են:
Ինը անօդաչու թռչող սարք է ոչնչացվել և կալանվել Բրյանսկի մարզի, երեքը՝ Կուրսկի մարզի, երկուսը Բելգորոդի և երեքը՝ Կալուգայի մարզերի տարածքում։
Զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել։