երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են. Փրկարար ծառայությունը՝ Վերին Խոտանանի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին

Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են. Փրկարար ծառայությունը՝ Վերին Խոտանանի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը թարմացված տվալներ է ներկայացրել Սյունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի վերաբերյալ:

Հաղորդվում է, որ ապրիլի 27-ին՝ ժամը 17:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ:

Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 26-րդ կմ-ին ՀՀ-ից ԻԻՀ ուղևորվող Scania մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հ. Կ. Ա. Բ. և 22 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր գլորվել մոտակա ձորակը. ավտոբուսի մոտ հայտնաբերվել է երկու դի:

Փրկարարները վարորդին և 8 ուղևորի (տուժածներից մեկին դուրս են բերել ավտոբուսի տակից) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ երկուսի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը, իրականացրել հովացման աշխատանքներ, ամբարձիչի և հիդրավլիկ սարքերի օգնությամբ ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դի և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենաներին։

Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա:

Նշվում է, որ դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

  • Կիսվել: