ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը կդադարեցնի իր գործունեությունն Ադրբեջանում
Ադրբեջանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գրասենյակը փուլ առ փուլ կդադարեցնի իր գործունեությունն առաջիկա ամիսներին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իրինա Մազուրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանում իրենց աշխատանքի դադարեցման մասին էին հայտարարել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակները, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կարգադրություն էր ուղարկել կառավարությանը և արտաքին գործերի նախարարությանը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային կազմակերպությունների գրասենյակները փակելու համար: