չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Տիգրան Ուլուբաբյանի բնակարանում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը մերժվեց. փաստաբան

Տիգրան Ուլուբաբյանի բնակարանում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը մերժվեց. փաստաբան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը և ավազակության հետ կապված քննությանը հետաքրքրող տվյալներ հայտանբերելու նպատակով Տիգրանի բնակարանում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը մերժեց։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:

՛՛Հիշեցնում եմ, որ խոշտանգման ենթարկված Տիգրան Ուլուբաբյանի բնակարանը քննչական կոմիտեն դատարանի ապօրինի որոշմամբ խուզարկել էր, սակայն քննությանը հետաքրքրող ոչինչ չէր հայտնաբերվել՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: