երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իմ պատկերցրած Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ․ Վահրամ Դումանյանը՝ ԵՊՀ-ում

Իմ պատկերցրած Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ․ Վահրամ Դումանյանը՝ ԵՊՀ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը Երևանի պետական համալսարանում հանդիպեց գիտական խորհրդի անդամների հետ:

Նախարարի պաշտոնակատարը ԵՊՀ-ում է գտնվում, որպեսզի փորձի կարգավորել համալսարանում առկա խնդիրը, այն է՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելը:

«Իմ պատկերցրած Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ: Պետք է լինեն ոչ թե ուսանողներ և դասախոներ, այլ հոգաբարձուներ, ինչը մեր երկրում դժվար է գտնել: Այդ անձինք պետք է ունենան ֆինանսական և գործնական լայն հնարավորություններ, որպեսզի իրենց մեկ որոշումով հնարավոր լինի լրջագույն փոփոխություն կայացնել տվյալ հիմնադրամում»,- նշեց Դումանյանը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հրաժարական է ներկայացրել  2020 թվականի դեկտեմբերի սկզբին: Պարտականությունները ժամանակավոր կատարում է Միքայել Մալխասյանը՝ ՀՀ ԿԳՆ պատմության հանրապետական օլիմպիադայի մասնագիտական հանձնախմբի նախագահը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նույն թվականի դեկտեմբերի 24-ին համալրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, սակայն առանց նախագահի:

  • Կիսվել: